top of page
Header
SKU: 3922

Giacomini ավտոմատ օդանցք 1/2"

Quantity

R88IY003 1/2" ավտոմատ օդահեռացուցիչ (արտաքին պարուրակով)։ Կորպուսը՝ արույրե, առանց քրոմապատման։ Հագեցած է հակադարձ փակիչ փականով և կողային արտահոսքի շտուցերով(штуцер) Նախատեսված է ինքնավար համակարգերի համար։

Հեղուկ ջերմակրով աշխատող ջեռուցման բոլոր համակարգերում օդի առկայությունը հանգեցնում է լուծված գազերի գոյացման։ Սա կարող է պատճառ դառնալ սարքավորումների խափանման, աղմուկի, շրջանառության խաթարման և համակարգի վաղաժամ կոռոզիայի։ Այս խնդիրների կանխարգելման նպատակով Giacomini ընկերությունը մշակել է հատուկ ավտոմատ օդահեռացնող փականներ։

R88 սերիայի փականներն առանձնանում են գազազերծման բարձր արագությամբ և կոմպակտ չափսերով, ինչը հնարավորություն է տալիս դրանք տեղադրել դժվարհասանելի վայրերում։ Օդահեռացման մեխանիզմը խիստ հուսալի է. յուրաքանչյուր սարք նախքան վաճառքը ենթարկվում է եռակի ստուգման՝ երկու փորձարկում գազազերծման համակարգի և մեկը՝ ճնշման դիմացկունության համար։

Կիրառելի է այն միջավայրերում, որոնք ագրեսիվ չեն պղնձի համաձուլվածքների նկատմամբ։

  • Հիմնական բնութագրեր

    Պարուրակի տրամագիծ՝ 1/2”

    Տեխնիկական պայմաններ՝
    Առավելագույն ճնշում՝ 7 բար
    Առավելագույն աշխատանքային ջերմաստիճան՝ 120 °C

    Նյութ՝ արույր 

bottom of page