top of page
Header

Պայմաններ և դրույթներ

Անձնական տվյալներ

Մեր կայքից կարող եք օգտվել առանց գրանցման։ Անձնական տվյալները հավաքվում են միայն ձեր կողմից տրամադրելու դեպքում։ Գրանցվելիս անհրաժեշտ է նշել անունը, հասցեն, էլ․ փոստը և կոնտակտային տվյալները։

Կայքից օգտվելիս սերվերը հավաքում է IP հասցեն, բրաուզերի և համակարգչի տեսակը, օպերացիոն համակարգը և այլ տեխնիկական տվյալներ։ Դրանք օգնում են հասկանալ օգտատերերի վարքագիծը և բարելավել ծառայությունները։ Գրանցվելիս ստանում ենք ձեր տրամադրած տվյալները։

Ստացված տեղեկատվության օգտագործման եղանակները

Ձեր տրամադրած տեղեկատվությունը կարող ենք օգտագործել՝

• ծառայությունների, ապրանքների և ծանուցումների վերաբերյալ ձեր հարցումները բավարարելու համար

• ձեզ հետաքրքրող ծառայություններն ու ապրանքներն առաջարկելու համար

• կայքից օգտվելիս ձեզ անհրաժեշտ աջակցություն տրամադրելու համար

• կայքի օգտագործումը վերլուծելու և կայքը, ծառայություններն ու ապրանքները բարելավելու համար

• կայքի չարաշահումը կանխելու և պաշտպանելու համար

Գնորդ

Գնորդ կարող է լինել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը կարող է ընդունել ապրանքը և վճարել դրա ու առաքման արժեքը՝ համաձայն սույն պայմանների։

Գնորդը պատասխանատու է պատվերի ձևաթղթում տվյալների ճիշտ լրացման համար։ «Անուն, հայրանուն, ազգանուն» և «Առաքման հասցե» դաշտերում սխալ կամ թերի տվյալների դեպքում առցանց խանութը պատասխանատվություն չի կրում պատվերի կատարման համար։

Գնում

 
Մեր առցանց խանութի միջոցով ապրանք ձեռք բերելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները
• Ապրանքի ընտրություն և զամբյուղում ավելացում
• Պատվերի ձևակերպում և սույն պայմանների հաստատում
• Գնորդի գրանցում առցանց խանութում
• Պատվերի ընդունման հաստատման ստացում
• Վճարում և ապրանքի ստացում՝ համաձայն պայմանավորված կարգի

Գրանցում

Մեր առցանց խանութից գնում կատարելու համար անհրաժեշտ է գրանցվել։

Գրանցումը թույլ է տալիս պահպանել զամբյուղի պարունակությունը և կրկնակի պատվերների դեպքում կրկին չմուտքագրել անձնական տվյալները։

Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել անձնական տվյալների ձևաթուղթը։ «*» նշված դաշտերը պարտադիր են։

Գրանցվելիս անհրաժեշտ է նշել էլ․ փոստի հասցեն, որը հետագայում կօգտագործվի որպես մուտքանուն և գաղտնաբառ։ Գաղտնաբառը մոռանալու դեպքում օգտագործեք «Մոռացե՞լ եք գաղտնաբառը» գործառույթը։ Գաղտնաբառը կուղարկվի ձեր էլ․ փոստին։

«Իմ հաշիվը» բաժնում կարող եք ցանկացած պահի փոփոխել գրանցման տվյալները։

Վճարման մեթոդներ

-Կանխիկ

-Անկանխիկ

-Փոխանցում

-Ապառիկ

bottom of page