top of page
Header

Օդատաքացուցիչ Robur Series Next R

Quantity

Ցանկացած չափսի կենցաղային և արդյունաբերական տարածքների արդյունավետ ջեռուցման համար


Առավելությունները

Պարզ և թեթև
Շնորհիվ իրենց կոմպակտ չափսերի՝ ROBUR NEXT օդատաքացուցիչները հեշտ են տեղադրվում։ Դրանք 25%-ով ավելի թեթև են, քան շուկայում առկա մյուս մոդելները։


Հանճարեղ
Կառավարման համակարգ, որի մասին դուք երազում էիք։ Այն ներկառուցված է և համակարգային, ինչը դարձնում է կառավարումն ավելի պարզ ու արդյունավետ։ Դուք կարող եք կառավարել օդատաքացուցիչները տարբեր ռեժիմներով՝ սովորական միացում/անջատումից (on-off) մինչև առաջադեմ Genius սմարթ համակարգ, որը թույլ է տալիս նույնիսկ հեռակա կարգով կառավարել մինչև 100 օդատաքացուցիչ։ Բոլոր պարամետրերը հեշտությամբ կարգավորվում են։ 


Genius կառավարման համակարգի առավելությունները

Կենտրոնացված կառավարման համակարգը ModBus ցանցի միջոցով (համակարգչին միացված) վերահսկում է մինչև 10 տարբեր գոտիներ
Յուրաքանչյուր օդատաքացուցչի կենտրոնացված կամ անհատական կարգավորում
Ծանուցում սարքավորումների անսարքությունների մասին (նաև էլեկտրոնային փոստով)
Յուրաքանչյուր գեներատորի համար կարելի է սահմանել միացման/անջատման, հզորության կարգավորման, ջեռուցման և օդափոխության ռեժիմներ

Երկրի էֆեկտ
Հարմարավետություն և տնտեսում՝ ROBUR գազային օդատաքացուցիչները տաքացնում են տարածքը՝ ապահովելով ջերմության շատ ցածր շերտավորում (ստրատիֆիկացիա)՝ շնորհիվ Երկրի էֆեկտի
Օդը, անցնելով կոնաձև կողավոր ջերմափոխանակիչի միջով, բաժանվում է տարբեր ջերմաստիճանային շերտերի

Հոսքի ստորին գոտում օդն ավելի շատ է տաքանում, իսկ վերևում՝ ավելի քիչ
Առաստաղից տաք օդը ներքև փչող օդափոխիչների կարիք չկա


Դիզայն և տեխնոլոգիա
Եզակի դիզայն և ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ՝ ROBUR NEXT-ը համատեղում է իտալական յուրահատուկ դիզայնը և ROBUR-ի էքսկլյուզիվ մշակումները

Շարունակական և ինտենսիվ հետազոտությունների շնորհիվ ROBUR NEXT գազի օդատաքացուցիչները հուսալի ներդրում են ապագայի համար


Որակ և երաշխիք
Անվտանգություն և նյութերի որակ՝  արտադրանքի հուսալիություն՝ համապատասխան անվտանգության ամենախիստ ստանդարտներին, և ընտրված նյութերի բարձր որակ։ 

Ավելի քան 40 տարի գազի օդատաքացուցիչներ արտադրող ընկերության փորձի արդյունքն 


Վնասակար նյութերի ցածր արտանետում
Ինքնակարգավորվող այրման համակարգ՝ օդի և գազի հարաբերակցությունը օպտիմալ է, ինչը երաշխավորում է վնասակար արտանետումների բացակայությունը

NEXT-ն ունի ինքնակարգավորվող այրման համակարգ՝ գազի լիարժեք այրումն ապահովելու համար

bottom of page