Ջերմակարգավորիչ BeOk BOT-X306 կաթսայի
BEOK BOT-X306 անլար ջերմակարգավորիչը նախատեսված է գազի կաթսայի ավտոմատ միացման և անջատման միջոցով սենյակի ջերմաստիճանը վերահսկելու համար։ Սարքի անլար կառուցվածքը բացառում է լրացուցիչ մալուխների անհրաժեշտությունը, քանի որ կաթսային միացվում է միայն ընդունիչ հանգույցը, ինչը զգալիորեն պարզեցնում է մոնտաժումը գործող համակարգերում։ Այս հուսալի և դյուրին սպասարկվող կառավարիչը համատեղելի է ջեռուցման տարբեր համակարգերի հետ և հնարավորություն է տալիս ծրագրավորել օրվա տարբեր ժամանակահատվածների համար նախատեսված ջերմաստիճանի 5 անհատական ռեժիմ
Կարգավորիչի առանձնահատկություններ՝
Էկրանի հետին լուսավորություն
Ներկառուցված սենյակային տվիչ
Նրբագեղ դրզայն
Հարմարավետ սենսորային կոճակներ
Պարզ կարգավորում
Համակարգի արդյունավետություն՝ շաբաթական ծրագրավորիչը երաշխավորում է ջեռուցման և հովացման օպտիմալ ու խնայողական աշխատանքը



