top of page
Header
SKU: 2000

Բաք ջրատաքացուցիչ Bosch WSTB 300C մեկ ջերմափոխանակիչով

Quantity

Bosch WSTB 300 անուղղակի տաքացման ջրատաքացուցիչ բաքը նախատեսված է առանձնատներում և ամառանոցներում օգտագործման համար՝ հատակի և պատի վրա տեղադրվող ջեռուցման կաթսաների հետ համատեղ։ Մոդելը մշակվել է՝ հաշվի առնելով շահագործման առանձնահատկությունները, այդ թվում՝ կոշտ ջուրը և համակարգում ճնշման տատանումները։

Անուղղակի տաքացման ջրատաքացուցիչ բաքի աշխատանքի սկզբունքը

Ջեռուցման կաթսայից տաք ջերմակիրն անցնում է բաքի ներսում տեղադրված կծիկավոր ջերմափոխանակիչով։ Ջերմափոխանակիչի մեծ մակերեսի և հատուկ ձևի շնորհիվ բաքում կուտակված ջուրը տաքացվում է ավելի արագ և արդյունավետ։ Ռեցիրкуляցիայի գծի միացումը հնարավորություն է տալիս ծորակը բացելու պահին անմիջապես ստանալ տաք ջուր։

Սարքն ունի ներքին ապակեկերամիկական ծածկույթ, որն ապահովում է բաքի պաշտպանությունը կոռոզիայից և տաք ջրի պատրաստման բարձր հիգիենիկ մակարդակը։ Սպասարկման դիտանցքը տեղադրված է ջրատաքացուցիչ բաքի առջևի հատվածում։

Ջերմամեկուսացումը պատրաստված է անվտանգ նյութերից և թույլ է տալիս նվազեցնել ջրի ջերմային կորուստները սպասման ռեժիմում։

bottom of page