Չիլլեռ Climaveneta NX / K 0402P
Climaveneta NX / K 0402P չիլլերները նախատեսված են արտաքին տեղադրման համար՝ հագեցած հերմետիկ պտտվող scroll կոմպրեսորներով, R410A սառնագենտով և միկրոկանալային ալյումինե կոճերով։ Այս մոդելները հասանելի են տարբեր մոդիֆիկացիաներով, ներառյալ էներգաարդյունավետության A դասը և էլեկտրոնային ընդարձակման փականը։
Տարբերակներ
K - ստանդարտ արտադրողականություն, կոմպակտ տարբերակ
LN-K - ստանդարտ արտադրողականություն, ցածր աղմուկով կոմպակտ տարբերակ
SL-K - բարձր արդյունավետությամբ, կոմպակտ և անղմուկ տարբերակ
CA - էներգախնայողության A դաս
LN-CA - ցածր աղմուկ, էներգախնայողության A դաս
SL-CA - անաղմուկ տարբերակ, էներգախնայողության A դաս
Կառուցվածքներ
- - հիմնական գործառույթ
D - ջերմության մասնակի վերականգնում
Բնութագրեր
Էլեկտրոնային ընդարձակման փական մատակարարվում է որպես ստանդարտ։ Էլեկտրոնային ընդարձակման փականի օգտագործումը ստեղծում է զգալի առավելություններ, հատկապես փոփոխական պահանջարկի և տարբեր արտաքին ջերմաստիճանային պայմանների դեպքում։ Այն տեղադրվել է այս սարքերի վրա՝ սառեցման շղթայի վերաբերյալ նախագծային լուծման ճշգրիտ ընտրության և բազմազան պայմաններում աշխատանքի օպտիմալացման արդյունքում։ Էլեկտրոնային ընդարձակման փական տեղադրվում է որպես ստանդարտ բարձր արդյունավետության CA տարբերակի վրա, իսկ որպես լրացուցիչ տարբերակ՝ կոմպակտ K տարբերակների վրա։
Ամբողջովին ալյումինե ջերմափոխանակիչ
Չիլլերների այս նոր սերիայում օգտագործվում են ալյումինե միկրոկանալային կոնդենսատորներ, որոնք ապահովում են արդյունավետության բարձրագույն մակարդակ: Այս լուծումը նաև նվազեցնում է սառնագենտի քանակը՝ ավանդական պղնձե/ալյումինե կոճերի համեմատ, ինչն ապահովում է սառնագենտի լիցքավորման և հզորության միջև նվազագույն թույլատրելի հարաբերակցությունը: Սա դարձնում է այս արտադրանքը եզակի շուկայում իր տեսականու մեջ, ինչպես նաև ապահովում է բարձր դիմադրողականություն աղի կամ ագրեսիվ միջավայրերում կոռոզիայի հանդեպ:
Էերգաարդունավետության A դաս
Ամբողջ տեսականին հասանելի է նաև Էներգաարդյունավետության A դասով: NX / CA մոդելներն ապահովում են բարձրագույն արդյունավետություն բոլոր կառուցվածքներում՝ շնորհիվ սառնագենտի ջերմափոխանակման մեծ մակերեսների և օդափոխիչների ճշգրիտ կառավարման:
Ներկառուցված հիդրավլիկ մոդուլ
Լրացուցիչ ներկառուցված հիդրավլիկ մոդուլը ներառում է հիդրավլիկ համակարգի հիմնական բաղադրիչները։ Հնարավոր է տեղադրել մեկ կամ երկու պոմպ՝ բարձր կամ ցածր ճնշմամբ։
Ընդլայնված աշխատանքային տիրույթ
Լայն աշխատանքային տիրույթ՝ 100% ծանրաբեռնվածության դեպքում մինչև 46°C, իսկ մասնակի ծանրաբեռնվածության դեպքում՝ նույնիսկ 50°C-ից բարձր արտաքին ջերմաստիճանի պայմաններում։



