top of page
Header
SKU: 1851

Bosch Condens 2500 WBC 24-1 D երկկոնտուր կոնդեսացիոն գազի կաթսա

Quantity

Կոնդենսացիոն Bosch Condens 2500 W WBC 24-1 D 23 կաթսան նախատեսված է մինչև 250.0 քմ մակերես ունեցող առանձնատների, քոթեջների, գյուղական տների և ամառանոցների ջեռուցման համար։

Կաթսան նախատեսված է բնական գազով աշխատանքի համար, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարելի է փոխակերպել հեղուկ գազով աշխատանքի, ինչի համար անհրաժեշտ է ձեռք բերել սրսկիչների հավաքածու (комплект форсунок): Ջեռուցման կաթսայի կառուցվածքում արդեն առկա է Wilo շրջանառու պոմպ:

Կառավարման վահանակի աշխատանքի համար անհրաժեշտ է կոնդենսացիոն կաթսան միացնել 220 Վ էլեկտրական ցանցին։ Երաշխիքը պահպանելու համար արտադրողները խորհուրդ են տալիս տեղադրել լարման կայունացուցիչ: Կայունացուցիչի ընտրության հարցում կարող եք խորհրդակցել մեր մասնագետի հետ:

Մոնտաժման տեսակը՝ պատին ամրացվող:

Փակ այրման խցիկը (այլ կերպ ասած՝ նման կաթսաները կոչվում են տուրբոացված) ենթադրում է այս կաթսայում օդափոխիչի առկայություն, որն արտանետում է դեպի դուրս այրման ընթացքում առաջացած գազերը։ Նման կաթսաների համար սովորաբար օգտագործվում են համառանցք (կոաքսիալ)՝ «խողովակ խողովակի մեջ» տեսակի ծխնելույզներ:

bottom of page