Հիդրավլիկ ընդարձակման բաք Wester WAO 50L ջրամատակարարման համակարգի
Նկարագրություն
Wester WAO հիդրոակումուլյատորը նախատեսված է ջրամատակարարման համակարգերում (այդ թվում՝ խմելու ջրի) աշխատանքային ճնշումը պահպանելու, հիդրավլիկ հարվածներից պաշտպանելու և պոմպերի միացման-անջատման հաճախականությունը նվազեցնելու, ինչպես նաև տաք ջրամատակարարման համակարգերում ջրի ջերմային ընդարձակումը փոխհատուցելու համար:
Բաքի իրանը պատրաստված է բարձրորակ ածխածնային պողպատից՝ կապույտ (RAL 5015) էպոքսի-պոլիեսթերային արտաքին պատվածքով և նախատեսված է բազմամյա շահագործման համար: Փոխարինվող թաղանթը (մեմբրան) պատրաստված է EPDM նյութից: Թաղանթը (մեմբրան) բաքը բաժանում է երկու խցիկի՝ օդային (մետաղական իրանի և մեմբրանի միջև եղած խոռոչը) և ջրային (մեմբրանի ներքին խոռոչը): Ջուրը գտնվում է մեմբրանի ներսում և չի շփվում բաքի մետաղական պատերի հետ: Օդի փականի նյութը արույր է, իսկ հակակցաշուրթը պատրաստված է ցինկապատ ածխածնային պողպատից:
Բաքն ունի հորիզոնական կառուցվածք, նախատեսված է հենակների վրա հատակին տեղադրման համար և հագեցած է պոմպային սարքավորումների մոնտաժման հարթակով: Համակարգին միացման չափսը 1" է՝ արտաքին պարուրակով:
Որպես աշխատանքային միջավայր թույլատրելի է օգտագործել +1°C-ից մինչև +100°C ջերմաստիճանի ջուր:
Աշխատանքային ճնշումը չպետք է գերազանցի 10 բարը:
Օդային խոռոչի նախնական ճնշումը 1,5 բար է:



