SKU: 1923
Ընդարձակման բաք Reflex NG 35L ջեռուցման և հովացման համակարգերի
Reflex ընկերության կողմից արտադրվող N և NG սերիաների թաղանթային (մեմբրանային) ընդարձակման բաքն ունի մետաղական իրան, որը ռետինե թաղանթով (մեմբրանով) բաժանված է երկու խցիկների՝ ջրային և օդային: Օդային խցիկը պարունակում է նախապես որոշակի ճնշման տակ մղված օդ: Երբ համակարգը տաքանում է, ընդարձակվող ջուրը լցվում է ջրային խցիկ, իսկ սառչելիս՝ այն հետ է մղվում համակարգ: Ջուրը մտնում և դուրս է գալիս ընդարձակման թաղանթային (մեմբրանային) բաքից պարուրակային միացման խողովակի միջոցով:



