Split կառուցվածք՝ ճկուն և կոմպակտ տեղադրման համար
Շնորհիվ իրենց կոմպակտ չափսերի ներքին բլոկերը կարող են տեղադրվել տան նկուղում, լվացքատանը, կաթսայատանը՝ ինչպես ցանկացած այլ ջեռուցման համակարգ։ Բլոկն արդեն հագեցած է գործարանային բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով։ Արտաքին բլոկերը կարող են տեղադրվել շենքի արտաքին պատին կամ բակում:
Բազմաֆունկցիոնալ համակարգ՝ տարբեր պահանջների համարVitocal 100-S մոդելները հարմարեցված են տարբեր կարիքների համար: Օրինակ՝ դրանք կարող են աշխատել սովորական ռեժիմով՝ միայն տան ջեռուցման ու տաք ջրի համար, կամ ունենալ «ակտիվ հովացման» ֆունկցիա՝ ամռան շոգին տանը հաճելի զովություն ապահովելու համար: Կան նաև տարբերակներ՝ արդեն իսկ ներկառուցված էլեկտրական տաքացուցիչով:
Էներգախնայող տեխնոլոգիա և աշխատանք սեփական արևային կայանով
Սարքի բոլոր էլեկտրական մասերն աշխատում են առավելագույն էներգախնայողությամբ: Շրջանառու պոմպը նախատեսված է խնայողաբար աշխատելու համար, իսկ խելացի կոմպրեսորն ինքն է հարմարվում տվյալ պահին տանը անհրաժեշտ ջերմությանը: Այն երբեք ավելորդ հոսանք չի ծախսում՝ լինի դա ջեռուցման, հովացման, թե տաք ջրի պատրաստման ժամանակ:
Հարմար կառավարում ինտերնետի միջոցով
Vitoconnect սարքի շնորհիվ Ձեր ջերմային պոմպը միշտ կապված կլինի ինտերնետին: Անվճար ViCare հավելվածի օգնությամբ Դուք կարող եք հեշտությամբ փոխել տան ջերմաստիճանը կամ միացնել հատուկ «party mode» ռեժիմը անմիջապես Ձեր սմարթֆոնից:
Իդեալական է երկհամակարգ աշխատանքի համար
Եթե տանն արդեն կա ջեռուցման համակարգ (օրինակ՝ գազի կաթսա), այս սփլիթ պոմպը կատարյալ հավելում կլինի դրան: Այն կստանձնի հիմնական աշխատանքը, իսկ հին կաթսան կմիանա միայն ձմռան ամենացուրտ օրերին՝ ծայրահեղ ցրտերին պոմպին օգնելու համար: