top of page
Header

Robur Gitié ARAY


Արտաքին տեղադրման եռաբաղադրիչ համակարգ՝ հակադարձ ցիկլով կլանման ջերմային պոմպով և կոնդենսացիոն կաթսայով, որն աշխատում է բնական գազով և արտաքին օդից ստացվող վերականգնվող էներգիայով։

Gitié ARAY-ը նախատեսված է բարձր արդյունավետությամբ ջեռուցման, հովացման և մինչև 80°C տաք ջրի արտադրության համար։ 

Համակարգը կարող է ապահովել երեք հիմնական գործառույթ՝

  • բարձր արդյունավետությամբ ջեռուցում
  • մինչև 80°C տաք ջրի արտադրություն
  • հովացում՝ նվազագույն էներգիայի սպառմամբ

Առավելություններ

  • Gitié-ն գործարանային պայմաններում նախապես հավաքված և շահագործման համար պատրաստ ամբողջական համակարգ է։ Այս լուծումը հեշտացնում է տեղադրումը և նվազեցնում տարբեր սարքավորումների տեղում միացման ու համակցման հետ կապված բարդությունները։
  • Gitié-ն արդյունավետ այլընտրանք է ավանդական «կաթսա + արևային համակարգ» լուծմանը։ Այն օգտագործում է նաև վերականգնվող էներգիա՝ բնական գազի յուրաքանչյուր 1 կՎտ համարժեք էներգիային ավելացնելով մոտ 0.5 կՎտ անվճար էներգիա արտաքին օդից, որը հասանելի է շուրջօրյա։
  • Վերականգնվող էներգիայի օգտագործման շնորհիվ Gitié-ի ջեռուցման միջին սեզոնային արդյունավետությունը հասնում է 158% GUE-ի (Gas Utilization Efficiency՝ գազի օգտագործման արդյունավետություն)։
  • Gitié-ն համատեղում է մատչելի սկզբնական ներդրումը և շահագործման բարձր արդյունավետությունը՝ համանման լուծումների համեմատ ապահովելով շահագործման արժեքի մինչև 40% խնայողություն։
bottom of page