
Bosch WBN GAZ 6000-28H RN միակոնտուր գազի կաթսա
Ջեռուցվող տարածք
Bosch Gaz 6000 W կոմպակտ չափսերով, գրավիչ դիզայնով ու Bosch-ի որակի բարձր ստանդարտներով պատին ամրացվող գազի կաթսան նախագծված է հատուկ բնակելի տարածքների ջեռուցման համար: Գազի կարգավորման (մոդուլացման) համակարգը հնարավորություն է տալիս ընտրել 12 , 18, 24, 28կՎտ սահմանված ջերմային հզորություն, որով հնարավոր է ջեռուցել 30-ից մինչև 340 մ² բնակելի տարածք։
Հզորություն և ՕԳԳ
Նվազագույն օգտակար հզորություն ՝ 8.40 կՎտ
Առավելագույն օգտակար հզորություն ՝ 28.00 կՎտ
Օգտակար գործողության գործակից (ՕԳԳ)՝ 92.00%
Գազի ծախս
Բնական գազի առավելագույն ծախս ՝ 3.2 մ³/ժ
Հեղուկ գազի (LPG) առավելագույն ծախս ՝ 2.4 կգ/ժ
Ջեռուցման բնութագրեր
Ջերմափոխանակիչ ՝ առանձնացված (հիմնականը՝ պղնձե)
Համակարգի առավելագույն ճնշում ՝ 3.0 բար
Շրջանառու պոմպ ՝ առկա է (Wilo)
Հակասառեցման հեղուկի (անտիֆրիզ) կիրառում ՝ թույլատրվում է
Ջեռուցվող մակերես ՝ մինչև 280.0 մ²
Ջեռուցվող ծավալ ՝ մինչև 784 մ³
Ջեռուցման համակարգի ջերմաստիճանային միջակայք ՝ 40.0 - 82.0 °C
Կառուցվածք և Էլեկտրականություն
Ընդարձակման բաքի ծավալ ՝ 6.00 լ
Ծխնելույզի տրամագիծ ՝ 60/100 մմ
Ցանցային լարում ՝ 220 Վ
Սպառվող հզորություն ՝ 160.0 Վտ
Աղմուկի մակարդակ ՝ 28 դԲ
Տաք ջրամատակարարման բնութագրեր (բաքի առկայության դեպքում)
«Ամառային» ռեժիմ ՝ առկա է
Չափսեր, քաշ և միացումներ
Չափսեր (ԲxԼxԽ) ՝ 700 x 400 x 299 մմ
Քաշ ՝ 36.00 կգ
Ջեռուցման կոնտուրի մատակարարում ՝ 3/4” (Ø 20)
Ջեռուցման կոնտուրի վերադարձ ՝ 3/4” (Ø 20)
Գազամատակարարում ՝ 3/4” (Ø 20)
Հարմարավետություն շահագործման մեջ
Կաթսան ապահովում է պարզ և հարմար կառավարում․ անհրաժեշտ կարգավորումները կատարվում են հինգ կոճակների միջոցով, իսկ հիմնական տվյալները ցուցադրվում են LCD էկրանին։ Սենյակային ջերմաստիճանի կարգավորիչների միացման հնարավորությունը թույլ է տալիս պահպանել ցանկալի ջերմաստիճանը և նպաստում է գազի արդյունավետ սպառմանը։ Կաթսայի աղմուկի մակարդակը չի գերազանցում 38 դԲԱ-ն, ինչն ապահովում է հանգիստ աշխատանք։
Կոմպակտ և ամբողջական լուծում
Կաթսան համալրված է ջեռուցման համակարգի աշխատանքի համար անհրաժեշտ հիմնական բաղադրիչներով՝ ընդարձակման բաքով, պոմպով, ապահովիչ փականով, հոսքի սենսորով, ինչպես նաև կառավարման և անվտանգության սարքերով։ Մոդելային շարքի կոմպակտ չափսերը հեշտացնում են տեղադրումը սահմանափակ տարածքներում՝ խոհանոցում, լոգարանում կամ պահեստասենյակում՝ առանց լրացուցիչ մեծ տարածք պահանջելու։
Անվտանգ և հուսալի շահագործում
Bosch GAZ 6000 W-ը նախատեսված է կայուն և հուսալի աշխատանքի համար նույնիսկ լարման և գազի ճնշման տատանումների պայմաններում։ Ներկառուցված հակասառեցման գործառույթը նպաստում է համակարգի անվտանգ շահագործմանը ցածր ջերմաստիճանների դեպքում, իսկ պատյանի լրացուցիչ ջերմամեկուսացումը պաշտպանում է հարակից պատերը գերտաքացումից։
Տաք ջրի պատրաստում
«C» ինդեքսով մոդելների դեպքում հնարավոր է ստանալ տաք ջուր առանց լրացուցիչ սարքավորումների:
«H» ինդեքսով մոդելների դեպքում հնարավոր է միացնել արտաքին ջրատաքացուցիչ կաթսա՝ տաք ջրի առավել հարմարավետ օգտագործման համար:


