
Bosch WBN GAZ 6000-28C RN երկկոնտուր գազի կաթսա
Կոմպակտ չափսերով, գրավիչ դիզայնով ու Bosch-ի որակի բարձր ստանդարտներով պատին ամրացվող գազի կաթսան նախագծված է հատուկ բնակելի տարածքների ջեռուցման համար: Գազի կարգավորման (մոդուլացման) համակարգը հնարավորություն է տալիս ընտրել 12, 18, 24, 28 կՎտ սահմանված ջերմային հզորություն, որով հնարավոր է ջեռուցել 30-ից մինչև 340 մ² բնակելի տարածք։
Արտադրողականություն
Նվազագույն օգտակար հզորություն՝ 8.40 կՎտ
Առավելագույն օգտակար հզորություն՝ 28.00 կՎտ
Օգտակար գործողության գործակից (ՕԳԳ)՝ 92.00%
Բնական գազի առավելագույն ծախս՝ 3.2 մ3/ժ
Հեղուկ գազի (LPG) առավելագույն ծախս՝ 2.4 կգ/ժ
Ընդարձակման տանկի ծավալ՝ 10.00 լ
Ծխատարի տրամագիծ՝ 60/100
Էլեկտրական բնութագրեր
Ցանցի լարում՝ 220 Վ
Էլեկտրական հզորություն՝ 160.0 Vac
Աղմուկի մակարդակ՝ 31 դԲ
Ջեռուցման բնութագրեր
Ջերմափոխանակիչ՝ առանձնացված (առաջնայինը՝ պղինձ)
Համակարգի առավելագույն ճնշում՝ 3.0 բար
Շրջանառության պոմպ՝ այո, Wilo
Հակասառեցնող հեղուկի (անտիֆրիզ) օգտագործում՝ թույլատրվում է
Ջեռուցվող մակերես՝ մինչև 280.0 մ2
Ջեռուցվող ծավալ՝ մինչև 784 մ3
Ջեռուցման համակարգի նվազագույն ջերմաստիճան՝ 40.0 °C
Ջեռուցման համակարգի առավելագույն ջերմաստիճան՝ 82.0 °C
Տաք ջրամատակարարման բնութագրեր (բաքի առկայության դեպքում)
Տաք ջրի նվազագույն ջերմաստիճան՝ 35 °C
Տաք ջրի առավելագույն ջերմաստիճան՝ 60 °C
ՏՋՄ արտադրողականություն (Δt=25°C)՝ 13.7 լ/ր
ՏՋՄ արտադրողականություն (Δt=35°C)՝ 9.8 լ/ր
Ամառային ռեժիմ՝ առկա չէ
Չափեր, քաշ, միացում
Չափսեր (ԲxԼxԽ)՝ 700x400x299 մմ
Քաշ՝ 36.00 կգ
Սառը ջրի մուտք՝ 1/2” (Ø 15)
Տաք ջրի ելք՝ 1/2” (Ø 15)
Ջեռուցման կոնտուրի մատակարարում՝ 3/4” (Ø 20)
Ջեռուցման կոնտուրի վերադարձ՝ 3/4” (Ø 20)
Գազամատակարարում՝ 3/4” (Ø 20)
Հարմարավետություն շահագործման մեջ
Կաթսան ապահովում է պարզ և հարմար կառավարում․ անհրաժեշտ կարգավորումները կատարվում են հինգ կոճակների միջոցով, իսկ հիմնական տվյալները ցուցադրվում են LCD էկրանին։ Սենյակային ջերմաստիճանի կարգավորիչների միացման հնարավորությունը թույլ է տալիս պահպանել ցանկալի ջերմաստիճանը և նպաստում է գազի արդյունավետ սպառմանը։ Կաթսայի աղմուկի մակարդակը չի գերազանցում 38 դԲԱ-ն, ինչն ապահովում է հանգիստ աշխատանք։
Կոմպակտ և ամբողջական լուծում
Կաթսան համալրված է ջեռուցման համակարգի աշխատանքի համար անհրաժեշտ հիմնական բաղադրիչներով՝ ընդարձակման բաքով, պոմպով, ապահովիչ փականով, հոսքի սենսորով, ինչպես նաև կառավարման և անվտանգության սարքերով։ Մոդելային շարքի կոմպակտ չափսերը հեշտացնում են տեղադրումը սահմանափակ տարածքներում՝ խոհանոցում, լոգարանում կամ պահեստասենյակում՝ առանց լրացուցիչ մեծ տարածք պահանջելու։
Անվտանգ և հուսալի շահագործում
Bosch GAZ 6000 W-ը նախատեսված է կայուն և հուսալի աշխատանքի համար նույնիսկ լարման և գազի ճնշման տատանումների պայմաններում։ Ներկառուցված հակասառեցման գործառույթը նպաստում է համակարգի անվտանգ շահագործմանը ցածր ջերմաստիճանների դեպքում, իսկ պատյանի լրացուցիչ ջերմամեկուսացումը պաշտպանում է հարակից պատերը գերտաքացումից։
Տաք ջրի պատրաստում
«C» ինդեքսով մոդելների դեպքում հնարավոր է ստանալ տաք ջուր առանց լրացուցիչ սարքավորումների:
«H» ինդեքսով մոդելների դեպքում հնարավոր է միացնել արտաքին ջրատաքացուցիչ կաթսա՝ տաք ջրի առավել հարմարավետ օգտագործման համար:


