SKU: 0010019355
Vaillant turboTEC plus VUW INT 242/5-5 երկկոնտուր գազի կաթսա
Նկարագրություն
- Պատին ամրացվող ջեռուցման գազի կաթսա՝ կենցաղային տաք ջրի պատրաստման ներկառուցված համակարգով
- Կաթսայի հզորությունը կարգավորվում է ինքնակարգավորվող այրիչի միջոցով
- Տաք ջրի ջերմաստիճանի վերահսկում
- Կաթսան ավտոմատ անցնում է տաք ջրամատակարարման ռեժիմին՝ սկսած րոպեում 1.5 լիտր ջրի հոսքից: Սարքի հզորությունն ինքնուրույն հարմարեցվում է՝ ապահովելով տաք ջրի կայուն ջերմաստիճանը՝ անկախ հոսքի արագությունից
- Այրման ընթացքում արտանետվող գազերի հեռացումը իրականացվում է սերտիֆիկացված ծխատար/օդատար համակարգի միջոցով
Տեղադրման տարբերակներ
- Ջեռուցում և ներկառուցված տաք ջրամամատակարարում
- Հարմար է վերակառուցվող և կառուցվող բնակելի շենքերի ու բնակարանների համար, որտեղ հնարավոր չէ տեղադրել սովորական կառուցվածքի ծխնելույզ
- Բնակելի շենքերում տեղադրման հնարավորություն
- Նվազագույն կողային հեռավորություն՝ 10 մմ, բոլոր հանգույցները հասանելի են առջևից
ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԿԱՍԿԱԴԱՅԻՆ ՏԵՂԱԴՐՈՒՄՆԵՐՈՒՄ
Սարքավորում
- LCD էկրան լուսավորությամբ, կոճակային կառավարում
- Ներքին ծրագրային ապահովում՝ վիճակի մոնիտորինգի, պարամետրերի կարգավորման և անսարքությունների հայտնաբերման համար
- Տաք ջրի տաքացման համար ներկառուցված թիթեղավոր ջերմափոխանակիչ
- Ներկառուցված շրջանառու պոմպ՝ արագությունների ավտոմատ փոխարկմամբ, փակ ընդարձակման բաք, ավտոմատ օդահեռացման փական, ավտոմատ կարգավորվող շրջանցիկ փական, ապահովիչ փական, շարժիչով աշխատող առաջնահերթության փական
- Ջեռուցման համակարգի ճնշման ավտոմատացված վերահսկողություն
- Բարձր արդյունավետությամբ պղնձե ջերմափոխանակիչ (միջին ՕԳԳ՝ >=91%)
- Քրոմ-նիկելային պողպատից այրիչ
- Մշտական պաշտպանություն սառցակալումից
- Հակախցանման համակարգ՝ պոմպի և եռակողմ փականի անխափան աշխատանքի համար
- «ՁՄԵՌ / ԱՄԱՌ» փոխարկիչ
- Ջեռուցման ռեժիմում մասնակի հզորության կարգավորման հնարավորություն
- Էլեկտրոնային բոցավառում և բոլոր գործառույթների վերահսկում
- Ներկառուցված eBus կարգավորիչ՝ արտաքին սարքերի միացման համար
Փակ այրման խցիկով կաթսա
Թույլ է տալիս օդի ներհոսքի և ծխի հեռացման համակարգը դուրս բերել պատի միջով՝ հարմարվելով կաթսայատան ցանկացած նախագծային լուծման։



