top of page
Header

Vaillant turboTEC plus VUW INT 362/5-5 երկկոնտուր գազի կաթսա

Quantity

Նկարագրություն

Պատի գազի կաթսա՝ տաք ջրի պատրաստման ներկառուցված ֆունկցիայով

Կաթսայի հզորությունը կարգավորվում է կարգավորող (մոդուլյացիոն) այրիչի միջոցով

Տաք ջրի ջերմաստիճանի վերահսկում

Ավտոմատ անցում տաք ջրի պատրաստման ռեժիմին՝ սկսած 1,5 լ/րոպե ջրի ծախսից, և սարքի հզորության կառավարում՝ կախված տաքացվող ջրի ծախսից ու ջերմաստիճանից

Ծխատար համակարգի միջոցով կաթսայում այրման ընթացքում առաջացած գազերի արտանետում


Տեղադրման տարբերակներ

Ջեռուցում և ներկառուցված տաք ջրամամատակարարում

Հարմար է վերակառուցվող և նոր կառուցվող բնակելի շենքերի ու բնակարանների համար, որտեղ հնարավոր չէ տեղադրել սովորական ծխնելույզ

Բնակելի շենքերում տեղադրման հնարավորություն

Նվազագույն կողային հեռավորությունը ընդամենը 10 մմ է, բոլոր հանգույցները հասանելի են դիմացից

ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԿԱՍԿԱԴԱՅԻՆ ՏԵՂԱԴՐՈՒՄՆԵՐՈՒՄ


Համալրում

LCD էկրան լուսավորությամբ, կոճակային կառավարում

Ներքին ծրագրային ապահովում՝ վիճակի մոնիտորինգի, պարամետրերի կարգավորման և անսարքությունների հայտնաբերման համար

Տաք ջրի տաքացման համար ներկառուցված ջերմափոխանակիչ

Ներկառուցված շրջանառու պոմպ՝ արագությունների ավտոմատ փոխարկմամբ, փակ ընդարձակման բաք, ավտոմատ օդահեռացման փական, ավտոմատ կարգավորվող շրջանցիկ փական, ապահովիչ փական, շարժիչով աշխատող առաջնահերթության փական

Ջեռուցման համակարգի ճնշման ավտոմատացված վերահսկողություն

Բարձր արդյունավետությամբ պղնձե ջերմափոխանակիչ (միջին ՕԳԳ՝ >=91%)

Քրոմ-նիկելային պողպատից այրիչ

Մշտական պաշտպանություն սառցակալումից

Հակախցանման համակարգ՝ պոմպի և եռակողմ փականի անխափան աշխատանքի համար

«ՁՄԵՌ / ԱՄԱՌ» փոխարկիչ

Ջեռուցման ռեժիմում մասնակի հզորության կարգավորման հնարավորություն

Էլեկտրոնային բոցավառում և բոլոր գործառույթների վերահսկում

Միացման հավաքածուն ներառված է մատակարարման լրակազմում

Ներկառուցված eBus կարգավորիչ՝ արտաքին սարքերի միացման համար


Փակ այրման խցիկով կաթսա

Թույլ է տալիս օդի ներհոսքի և ծխի հեռացման համակարգը դուրս բերել պատի միջով՝ հարմարվելով կաթսայատան ցանկացած նախագծային լուծման։

  • Օգտակար գործողության գործակից (ՕԳԳ)՝ 11.3 - 36.3 կՎտ

    Սահմանված ջերմային հզորություն՝ 39.8 կՎտ

    Տաք ջրի հոսքի միջակայք՝ 1.5 - 17.2  լ/րոպե*


    Չափսեր

    (Բ x Լ x Խ)՝ 800 x 440 x 338մմ


    Մոնտաժային չափսեր

    Գազատար՝ 15 մմ → R 3/4”

    Ծխատար՝ 60 / 100 մմ

    Ջեռուցման համակարգ՝ R 3/4”

    Ջրատար՝ R 3/4” → R 1/2”


    Նշումներ

    Ջեռուցման դեպքում  ∆T = 30 K

    Գազի միացման համար օգտագործվում է 15 մմ տրամագծով հարթ խողովակ

    Մատակարարման լրակազմը ներառում է Dn 15 մմ - G 3/4” անցումային դետալ 

     R – խողովակի արտաքին պարուրակ՝ հարթ ծայրով, որը նախատեսված է միացնող մանեկի (накидная гайка) և խտացուցիչի համար

    Ջեռուցման համակարգի, ջրամատակարարման և գազատարի միացման չափսերը նույնն են, ինչ նախորդ սերնդի կաթսաներին

  • Տեղադրման հրահանգներ՝ ռուսերեն

    Օգտագործողի ձեռնարկ՝ ռուսերեն

    Վկայական՝ ռուսերեն

     

bottom of page