top of page
Header
SKU: 1547

Wilo Economy MHIL 305

Quantity

Բազմաստիճան, ոչ ինքնալցվող, հորիզոնական, բարձր ճնշման, բլոկային տիպի կենտրոնախույս պոմպ՝ հորիզոնական ներծծմամբ և ուղղահայաց արտահոսքով։

Այս պոմպը ունի կոմպակտ կառուցվածք և համալրված է միջանցիկ շարժիչ-պոմպի լիսեռով և ուղղությունից անկախ մեխանիկական խցանով։ Սեկցիաները, թիակները և շարժիչ անիվները պատրաստված են չչժանգոտվող պողպատից, իսկ պոմպի իրանը՝ կատաֆորետիկ պատվածքով թուջից (cast iron):

Հարմար է ջրամատակարարման և ճնշման բարձրացման համար, արդյունաբերական շրջանառության համակարգերում, տեխնոլոգիական ջրի և սառեցման ջրի համակարգերում։ Կարող է օգտագործվել նաև լվացման կայանքներում, ինչպես նաև ոռոգման համակարգերում։

Ապրանքի առանձնահատկություններ / առավելություններ
Էրգոնոմիկ, կոմպակտ բլոկային կառուցվածք

Մատակարարման փաթեթ
Wilo-MHIL բազմաստիճան բարձր ճնշման կենտրոնախույս պոմպ
Տեղադրման և շահագործման հրահանգ

Տեղադրման ցուցումներ
3-փուլային շարժիչի համար շարժիչի ռելեն հասանելի է որպես հավելյալ տարբերակ կամ տրամադրվում է պատվիրատուի կողմից
Միափուլ շարժիչը հագեցած է ներկառուցված գերտաքացումից պաշտպանությամբ և կոնդենսատորով

  • Ընդհանուր տվյալներ

    • Ապրանքանիշ՝ Wilo
    • Մոդել՝ MHIL 303
    • EAN համար՝ 4016322721277
    • Զուտ քաշ (Net)՝ 13.3 կգ
    • Համախառն քաշ (Gross)՝ 14.6 կգ

    Հզորություն / Աշխատանքային տվյալներ

    • Առավելագույն աշխատանքային ճնշում(Pmax)՝՝ 10 բար
    • Առավելագույն մուտքային ճնշում (H)՝ 6 բար
    • Անվանական պտույտների քանակ (n)՝ 2900 պտ/րոպ
    • Հեղուկի ջերմաստիճան՝ -15 °C-ից մինչև +90 °C
    • Շրջակա միջավայրի առավելագույն ջերմաստիճան՝ 40 °C

    Նյութեր

    • Պոմպի լիսեռ՝ 1.4028 [AISI420F] (Չժանգոտվող պողպատ)
    • Պոմպի իրան և հիմք՝ EN-GJL-250 թուջ՝ կատաֆորետիկ հակակոռոզիոն պատվածքով
    • Աշխատանքային անիվ (Impeller) և սեկցիաներ՝ 1.4301 [AISI304] (Չժանգոտվող պողպատ)
    • Մեխանիկական խտացուցիչ՝ BQ1E3GG
    • Ստատիկ խտացուցիչ՝ EPDM
    • Հենակալներ (Bearings)՝ Վոլֆրամի կարբիդ

    Շարժիչ և Էլեկտրոնիկա

    • Ցանցային միացում՝ 1~230 Վ, 50 Հց (Միաֆազ)
    • Անվանական հզորություն (P_2)՝ 0.55 կՎտ (550 Վտ)
    • Էներգասպառում (P_1)՝ 0.91 կՎտ (910 Վտ)
    • Անվանական հոսանք (I_N)՝ 4.1 Ա
    • Մեկուսացման դաս՝ F
    • Պաշտպանության աստիճան՝ X5
    • Օգտակար գործողության գործակից (ՕԳԳ) 100% ՝ բեռնվածության դեպքում կազմում է 63.9%:

    Թույլատրելի հեղուկներ

    • Խմելու և տեխնիկական ջուր, ջեռուցման համակարգի ջուր:
    • Կոնդենսատ:
    • Ջուր-գլիկոլ խառնուրդներ (առավելագույնը 40%; 10%-ից բարձր խտության դեպքում անհրաժեշտ է վերստուգել արտադրողականությունը):
    • Այլ հեղուկներ՝ առանց հղկող (abrasive) կամ երկարաթելային ներառումների:

    Միացումներ և Չափսեր

    • Ճնշման մակարդակ (ներծծում/մղում)՝ PN 10
    • Ներքին չափսեր (ԵxԼxԲ)՝ 381.6 x 138 x 190 մմ
bottom of page