Ընդարձակման բաք Wester WAO 24L ջրամատակարարման
Wester WAO հիդրոակումուլյատորը նախատեսված է ջրամամատակարարման համակարգերում (այդ թվում՝ խմելու ջրի) աշխատանքային ճնշման պահպանման, հիդրոհարվածներից պաշտպանության և պոմպերի միացման-անջատման հաճախականության նվազեցման, ինչպես նաև տաք ջրամատակարարման համակարգերում ջրի ջերմային ընդարձակման փոխհատուցման համար:
Բաքի իրանը պատրաստված է բարձրորակ ածխածնային պողպատից՝ կապույտ էպոքսի-պոլիէսթերային արտաքին ծածկույթով և նախատեսված է բազմամյա շահագործման համար: Փոխարինվող թաղանթը (մեմբրան) պատրաստված է EPDM էլաստոմերից: Թաղանթը բաժանում է բաքը երկու խցիկի՝ օդային (մետաղական իրանի և թաղանթի միջև եղած տարածությունը) և ջրային (թաղանթի ներքին խոռոչը): Ջուրը գտնվում է թաղանթի ներսում և չի շփվում բաքի մետաղական պատերի հետ: Խողովակակապը լատունից է, իսկ կցաշուրթը՝ ցինկապատ ածխածնային պողպատից։
Բաքն ունի հորիզոնական կառուցվածք, նախատեսված է հենակների վրա հատակին տեղադրման համար և հագեցած է պոմպային սարքավորումների մոնտաժման հարթակով: Համակարգին միացման չափսը 1" է՝ արտաքին պարուրակով:
Որպես աշխատանքային միջավայր թույլատրվում է օգտագործել +1°C-ից մինչև +100°C ջերմաստիճան ունեցող ջուր:
Աշխատանքային ճնշումը չպետք է գերազանցի 10 բարը, իսկ օդային խոռոչի նախնական ճնշումը կազմում է 1,5 բար



