Օդորակիչ Fujitsu ASY9USCCW / AOY9UFCC
Fujitsu Classic ASY9USCCW օդորակիչը ճապոնական Fujitsu ապրանքանիշի Classic սերիայից է և նախատեսված է մինչև 26 մ² մակերեսով տարածքների սպասարկման համար:
Առավելությունները՝
λ-աձև ջերմափոխանակիչ՝ մեծացված է ջերմատվության մակերեսը, ինչը թույլ է տալիս ավելի արագ հասնել սահմանված ջերմաստիճանին
Գիշերային ռեժիմ՝ ջերմաստիճանի փոփոխության հատուկ ալգորիթմ հարմարավետ քնի համար՝ 30 րոպեից մինչև 9 ժամ թայմերով
Ավտոմատ ռեժիմ՝ ինքնուրույն համդրում է աշխատանքային ռեժիմները (ջեռուցում, հովացում, օդափոխություն)՝ հիմնվելով սահմանված պարամետրերի և սենյակի ջերմաստիճանի փոփոխության վրա: Այս դեպքում լրացուցիչ մեխանիկական կարգավորում չի պահանջվում, իսկ օդափոխիչի աշխատանքի պարամետրերն ու օդի հոսքի ուղղությունը մնում են անփոփոխ
Ավտոմատ վերագործարկում՝ էլեկտրասնուցման անսպասելի անջատումից հետո վերականգնում է օդորակիչի աշխատանքը նախկինում սահմանված պարամետրերով
Օդային ցանցային ֆիլտր՝ արդյունավետորեն կանխում է փոշու և մանր մասնիկների տարածումը
Օդային հոսքի միկրոպրոցեսորային կառավարում՝ ավտոմատ կարգավորում է օդի հոսքի ուղղություն՝ սենյակի ջերմաստիճանին համապատասխան, ինչը զգալիորեն նվազեցնում է էներգասպառումը
Հեշտ մաքրվող դիզայն՝ Fujitsu ASY9USCCW / AOY9UFCC սպլիտ համակարգի դիմային պանելը հեշտ է մաքուր պահել
Էկոլոգիապես անվտանգ սառնագենտ՝ R410
Ներառված է LCD էկրանով հեռակառավարման վահանակ
Բլոկերի միջև բարձրության առավելագույն տարբերություն՝ 8 մ
Խողովակաշարի առավելագույն երկարություն առանց լիցքավորման՝ 7.5 մ (15 մ)



