top of page
Header
SKU: R854X024

Փական գնդիկավոր Giacomini 3/4" ն/ա պարուրակ

Quantity

Giacomini R854 գնդիկավոր փական՝ քրոմապատ ծածկույթով և թիթեռնիկաձև բռնակով, նախատեսված է խողովակաշարային համակարգերում հոսքի հուսալի կառավարման և ամբողջական փակման համար։ Փականն ունի ներքին/արտաքին պարուրակային  միացում։

Քրոմապատ ծածկույթը ապահովում է կոռոզիոն պաշտպանություն, մաշվածության նկատմամբ բարձր դիմացկունություն և ջերմակայունություն։ Giacomini R854 փականները առանձնանում են կոմպակտ կառուցվածքով, բարձր ամրությամբ և հուսալի աշխատանքով։

Փականի ձողի հերմետիկացման համակարգը ներառում է 2 հերմետիկ օղակ և 2 հակաշփումային տեֆլոնային ներդիր, որոնք ապահովում են հանգույցի բարձր հերմետիկություն փականի շահագործման ամբողջ ընթացքում և նվազեցնում շփումը փականի պտտման ժամանակ։

Կառուցվածքը ապահովում է խողովակաշարի ներքին տրամագծին համապատասխան անցուղի՝ նվազեցնելով հիդրավլիկ դիմադրությունը և կանխելով ճնշման կորուստները համակարգում։

Գնդիկավոր մեխանիզմը ապահովում է գազի կամ հեղուկի հոսքի հուսալի փակումը։ Համեմատած այլ նմանատիպ կառուցվածքների՝ գնդիկավոր փականը ապահովում է առավել արդյունավետ և հուսալի փակում։ Փականի կառավարումն իրականացվում է բռնակի ընդամենը 90° պտույտով, ինչը ապահովում է արագ և հեշտ բացում ու փակում՝ առանց երկարատև պտտման գործողությունների։


Նյութեր

Կորպուս՝ CW617N EN 12165 քրոմապատ արույր
Կցորդ՝ CW617N EN 12165 քրոմապատ արույր
Ձող՝ CW614N EN 12164 արույր
Գնդիկ՝ CW617N քրոմապատ արույր
Ներդիրներ՝ PTFE տեֆլոն՝ հակաշփումային, FPM ֆտորակաուչուկ՝ հերմետիկացման համար
Բռնակ՝ պոլիմերային ծածկույթով պողպատե լծակային բռնակ կամ ալյումինե համաձուլվածքից թիթեռնիկաձև բռնակ
Պտուտակ ՝ DACROMET հակակոռոզիոն պաշտպանիչ ծածկույթ

bottom of page