Փական գնդիկավոր Giacomini 3/4" ա/ա պարուրակ
Ստանդարտ անցքով գնդիկավոր փականներն ունեն անցուղի, որի տրամագիծը կազմում է խողովակաշարի սահմանված տրամագծի առնվազն 75%-ը։ Այս փականներում կիրառվում է ստանդարտ անցքով գնդիկային մեխանիզմ։
Giacomini R254D գնդիկավոր փականը նախագծված է արտադրողականության և կոմպակտ չափսերի միջև օպտիմալ հավասարակշռություն ապահովելու համար։ Փականն առանձնանում է բարձր մեխանիկական ամրությամբ և նախատեսված է բարձր աշխատանքային ճնշման պայմաններում շահագործման համար։
Հերմետիկացման տարրերի շնորհիվ այն ապահովում է հուսալի աշխատանք տաք և սառը ջրի, անվտանգ գազերի, հեղուկ ածխաջրածինների, սեղմված օդի և չոր հագեցած գոլորշու համակարգերում։ Արտադրանքը համապատասխանում է UNI-CIG 7129-92 ստանդարտի պահանջներին և ունի միջազգային հավաստագրումներ։
Giacomini գնդիկավոր փականներն ունեն ձողի կրկնակի հերմետիկացման համակարգ՝ FKM հերմետիկացման օղակներով և երկու տեֆլոնային հարթ ներդիրներով, որը նվազեցնում է շփումը շահագործման ընթացքում և ապահովում բարձր հերմետիկություն փականի ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում։
Նյութեր
Կորպուս՝ տաք դրոշմված CW617N EN 12165 քրոմապատ արույր
Կցորդ՝ տաք դրոշմված CW617N EN 12165 քրոմապատ արույր
Ձող՝ CW614N EN 12164 արույր՝ հակաշփումային օղակներով և կրկնակի հերմետիկացման համակարգով
Փակող գնդիկ՝ CW617N քրոմապատ արույր
Ներդիրներ՝ ցածր շփման PTFE տեֆլոն
Բռնակ՝ ալյումինե թիթեռնիկաձև
Պտուտակ՝ DACROMET հակակոռոզիոն ծածկույթով



