Ընդաձակման բակ Wester WRV 18L ջեռուցման համակարգերի
Wester WRV 18 ընդարձակման բաքի արտադրության համար օգտագործվում է բարձրորակ պողպատ: Սարքավորումը նախատեսված է ջեռուցման համակարգերի համար, որոնցում որպես ջերմակիր կիրառվում է ջուրը կամ գլիկոլի 50%-ից պակաս պարունակությամբ խառնուրդը:
Թաղանթավոր(մեմբրային) բաքի տեղադրումը թույլ է տալիս փոխհատուցել ջերմակրի ջերմային ընդարձակումը փակ տիպի ջեռուցման համակարգերում: Օդային և ջրային խցիկների բաժանման համար օգտագործվում է ջերմակայուն ռետինից պատրաստված թաղանթ: Կցաշուրթը, որով հագեցած է բաքը, ապահովում է ռետինե թաղանթի հեշտ ապամոնտաժումը և փոխարինումը:
Օդային խոռոչն ունի 1.5 բար նախնական ճնշում:
Աշխատանքային ջերմաստիճանի միջակայքը՝ -10ºС…+100ºС:
Մինչև 50 լիտր ծավալով մոդելները հենակներ չունեն:
Առավելություններ
Բաքի նյութ՝ բարձր ամրության որակյալ պողպատ
Ռետինե թաղանթի նյութ՝ բուտիլային ռետին
Արտաքին ծածկույթ՝ էպոքսի-պոլիէսթերային փոշեծածկույթ
Իրանի գույնը՝ կարմիր
Հատուկ կցամասի առկայություն՝ ջրամատակարարման և ջեռուցման համակարգերի խողովակաշարերին միացնելու համար
Ծառայության երկար ժամկետ
Երկմակարդակ սեղմում
Եռակցման կարերի ստուգում՝ լազերային սկաների միջոցով
Հեշտ տեղադրում և սպասարկում
Փոխարինվող թաղանթ (մեմբրան)



