Փական գնդիկավոր FIV EVOLUTION DN 1/2” և 3/4” ա/ա պարուրակ
Purmo Group միջազգային խմբի անդամ հանդիսացող իտալական F.I.V. գործարանը, արտադրում է EVOLUTION 6021R սերիայի լիանցք գնդիկավոր փականներ՝ արտաքին պարուրակով, որոնք ապահովում են որակի մշտական բարձր ստանդարտ:
Իտալական FIV EVOLUTION գնդիկավոր փականների շարքը հանդիսանում է փականների պրոֆեսիոնալ գիծ, որն առանձնանում է ավելացված քաշով և, համապատասխանաբար, բարձր ճնշումների նկատմամբ մեծ դիմացկունությամբ: Յուրաքանչյուր փական գործարանում՝ հավաքման փուլում, անցնում է ճնշման փորձարկում հատուկ ստենդի վրա:
FIV գնդիկավոր փականները պատրաստված են բարձրորակ արույրից և պատված են արտաքին նիկելապատ էմալով՝ մեխանիկական և քիմիական ազդեցություններից լրացուցիչ պաշտպանության համար: Կարմիր բռնակով EVOLUTION գնդիկավոր փականը սովորաբար օգտագործվում է ջեռուցման համակարգերում և սեղմված օդի բաշխման ցանցերում: Նախատեսված 5-րդ մակարդակի բարդության շենքերի համար։



