top of page
Header

FIV PERFECTA ball valves,DN 1/2” and 3/4”

Quantity

Հուսալի F.I.V. PERFECTA գնդիկավոր փական՝ արտադրված Իտալիայում։

Իտալական F.I.V. գործարանը, որը մտնում է Purmo Group ընկերությունների խմբի կազմի մեջ, արտադրում է PERFECTA շարքի  գնդիկավոր փականներ՝ միացնող պտուտակներով արտաքին/ ներքին պարուրակով (ամերիկանկա) միացմամբ և ապահովում է արտադրանքի կայուն բարձր որակի ստանդարտ։ PERFECTA շարքի փականները դասական լուծում են՝ նախատեսված մասնավոր բնակելի շինարարության համակարգերում կիրառման համար։ Յուրաքանչյուր փական հավաքման գործընթացից հետո գործարանում անցնում է ճնշման փորձարկում հատուկ փորձարկման ստենդի վրա։ F.I.V. գնդիկավոր փականները պատրաստված են բարձրորակ արույրից և արտաքինից պատված են նիկելային պաշտպանիչ ծածկույթով՝ մեխանիկական և քիմիական ազդեցություններից լրացուցիչ պաշտպանության համար։ PERFECTA գնդիկավոր փականները կարող են կիրառվել ջեռուցման և հովացման համակարգերում, ոռոգման համակարգերում և սեղմված օդի բաշխման համակարգերում։ Նախատեսված են մինչև  հինգերորդ աստիճանի բարդության շինությունների ինժեներական համակարգերի համար։

bottom of page